Ներկայիս բոլոր աղետների պատճառ հռչակելով 44-օրյայում հայկական կողմի կրած պարտությունը՝ Նիկոլի վերարտադրման հարցում կարևոր դեր խաղացած Ջհանգիրյան Գագոն շարքային ՔՊ-ականին բնորոշ բառուբանով ջանացել է Նիկոլին փրկել պարտության համար ունեցած պատասխանատվությունից. ըստ նրա՝ պարտվել ենք, քանի որ 30 տարի բանակը չենք զինել, անտերության ենք մատնել, ճիշտ ռազմավարություն չենք մշակել և այլն: Իսկ ահա այն հարցին, թե ինչպե՞ս, ի՞նչ իրավունքով են իշխանությունները Արցախը հռչակում՝ Ադրբեջան, Գագոն չի պատասխանել՝ հայտարարելով, թե չի ցանկանում քաղաքական հայտարարություններ անել: 

 

Ջհանգիրյան Գագոն միշտ եղել է ու մնալու է Նիկոլի ունեցած արժեքային համակարգի կրողը. նրա համար հայրենիքը սկսվում է սեփական ստամոքսից ու վերջանում աղիներով: Ահա հենց սա է պատճառը, որ նա բավական զգուշավոր, ՔՊ-ականների խոսքերից չտարբերվող հայտարարությամբ է հանդես եկել՝ պարտության մեղքը, ըստ էության, ամբողջությամբ գցելով նախկին իշխանությունների  վրա: 

 

Իհարկե, ժամանակի ավելորդ վատնում կլինի կետ առ կետ փաստելն ու ցույց տալը, թե որքան խորն է Գագոն սխալվում իր գնահատականներում, քանզի այդ մասին չափազանց շատ է խոսվել, բայց այստեղ էականը դա չէ, այլ՝ Գագոյի  վարքագիծը՝ Եռաբլուրում՝ մի մարդու շիրիմի մոտ, որը եթե կենդանի լիներ՝  Նիկոլից՝ Ջհանգիրյան Գագո բոլորին գլխից կխփեր: 

 

Ջհանգիրյան Գագոն ընդամենը ջանացել է վերահաստատել Նիկոլին տված իր հավատարմության երդումը՝ շարունակելու հանգիստ վեյելել կուտակած հարստութունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել